Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հիշելով անցյալը՝ պետք է նայենք դեպի ապագա եւ սովորենք ապրել միասին. Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն

Հիշելով անցյալը՝ պետք է նայենք դեպի ապագա եւ սովորենք ապրել միասին. Մալթայի 
Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը կարեւորում է իր այցելությունը Հայաստան, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Ես հանդիպում եմ ունեցել նախագահի հետ, որն անչափ կարեւոր էր, սակայն օրվա հավասարապես կարեւոր մասն էր գալ այստեղ, քանի որ գիտեմ, թե ինչ կարեւոր վայր է սա բոլորիդ համար: Ես ներկա էի Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջացառումներին, ես մեծ գոհունակությամբ էի այստեղ գտնվում, քանի որ դա ցույց էր տալիս, թե ինչքան կարեւոր են այդ սարսափելի դեպքերը ձեր պատմության մեջ, եւ որ ամենակարեւորը դրանք չպետք է մոռացվեն: Փաստն այն է, որ շատերը տեղյակ չեն այս մասին եւ հատկապես երիտասարդ սերունդը,  այդ իսկ պատճառով կարծում եմ, որ անչափ կարեւոր է, որ ինձ նման մեկը գա այստեղ այդ սարսափելի դեպքերը հիշելու համար: Անչափ կարեւոր  է, որ  բոլորս հիշենք զոհերին եւ աղոթենք նրանց համար, քանի որ բոլորս քրիստոնյա ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հայրը բրիտանական բանակի երիտասարդ զինվորներից մեկն էր, ում նույնպես Ցեղասպանության տարիներին ուղարկել էին Անատոլիա:

«Ես գիտեմ, որ միջազգային հանրությունը սարսափած էր այդ դեպքերից, գիտեմ նաեւ, որ աշխարհում շատ վայրեր կան, որտեղ նույնպես տեղի ունեցել են սարսափելի դեպքեր: Կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք գնալ առաջ՝  չթողնելով այն, ինչ տեղի է ունեցել անցյալում: Հիշելով անցյալը՝ պետք է նայենք դեպի ապագա եւ նաեւ սովորենք ապրել միասին, ինչը երբեմն այդքան էլ հեշտ չէ»,- ընդգծեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]