Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գավառ քաղաքում կազմակերպվեց բերք ու բարիքի փառատոն

Գավառ քաղաքում կազմակերպվեց բերք ու բարիքի փառատոն

ԳԱՎԱՌ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գավառ քաղաքում «Գեղարեգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ եւ «Համայնքային մասնակցություն եւ կառավարում» ծրագրի հետ համագործակցությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացվեց բերք ու բարիքի փառատոն: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ փառատոնին մասնակցում էին Գավառի տարածաշրջանի 12 համայնքները: Համայնքապետարանները, հանրակրթական դպրոցներն ու մշակութային կազմակերպությունները 16 տաղավարներում ներկայացրել էին Գավառի տարածաշրջանում աճող բերք ու բարիքը, Նոր Բայազետի ուտեստներն ու ավանդական խոհանոցը: Կազմակերպվել էր նաեւ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Փառատոնի նպատակն էր նաեւ ստեղծել անմիջական միջավայր ՏԻՄ- բնակիչ շփման համար:

Փառատոնն ուղեկցվեց նաեւ մշակութային միջոցառմամբ: Փառատոնի ավարտին ամփոփվեց նախապես անցկացված մրցույթը, եւ տաղավարները ներկայացնող համայնքներն ու կազմակերպություններն արժանացան մրցանակների եւ պատվոգրերի: Փառատոնին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին նաեւ Գավառի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունները` ներկայանալով առանձին տաղավարներով եւ գեղարվեստական համարներով:

«Ամենաբերքառատ տաղավար» անվանակարգում մրցանակը շնորհվեց Գավառի ուսուցողական կենտրոնին, իսկ «Ամենաինքնատիպ ձեւավորված տաղավար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գավառի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Շնորհակալագրերի արժանացան նաեւ Գավառի արվեստի, երաժշտական դպրոցները, Գավառի՝ Ֆ. Դովլաթյանի անվան մշակույթի տունը: Փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ համագործակցության համար Գավառի քաղաքապետարանին շնորհվեց շնորհակալագիր: Փառատոնի մասնակից հանրակրթական դպրոցներն ու համայնքները եւս տարբեր անվանակարգերում արժանացան համապատասխան մրցանակների: «Համայնքային մասնակցություն եւ կառավարում» ծրագիրն իրականացվում է «Գեղարեգ» հասարակական կազմակերպության կողմից «ՀաՄաՏեղ» ծրագրով Համայնքների ֆինանսիստների միավորման փոքր դրամաշնորհների ծրագրերի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]