Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար ներկայացնել նվիրատվություններով կատարված աշխատանքները

Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար ներկայացնել 
նվիրատվություններով կատարված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի 5 դպրոցներում և 16 մանկապարտեզներում  կատարվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքները:

«Անհրաժեշտ է պարբերաբար հանրությանն իրազեկել «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում ստացված նվիրատվությունների շնորհիվ կրթօջախներում իրականացված աշխատանքների մասին: Մեր բնակիչները պետք է տեղյակ լինեն, թե որ դպրոցներում և որ մանկապարտեզներում ինչպիսի աշխատանքներ են իրականացվել: Մեր նպատակն ի սկզբանե եղել է կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք արդեն արձանագրել, որ այս ծրագրերի շնորհիվ հաջողվել է: Ու համոզված եմ, որ պարբերաբար հանրությանը ներկայացնելով նաև այդ նվիրատվությունների շնորհիվ իրականացված աշխատանքները՝ մենք մեծապես կնպաստենք այս ծրագրերի հանդեպ վստահության ամրապնդմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, արտաքին կապերի վարչություններին, ինչպես նաև Կենտրոն և Ավան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստվել հոկտեմբերի 28-ին մայրաքաղաքում անցկացվելիք «Մոսկվայի օրերը Երևանում» մշակութային միջոցառմանը:

Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի ու արտաքին կապերի վարչություններին հանձնարարվել է նաև ստեղծել աշխատանքային խումբ՝ առաջիկայում Երևանում անցկացվելիք «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումը ևս հավուր պատշաճի կազմակերպելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]