Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն

ՀՀ ՊՆ-ն անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական 
զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն, հոկտեմբերի 17-ից 21-ը 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող մոտոհրաձգային զորամասերից մեկի անձնակազմի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:

Զորավարժության թեման էր գնդի բերումը մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, ռազմերթի իրականացում և կենտրոնացման շրջանի զբաղեցում, պաշտպանական մարտի նախապատրաստում և վարում, անցում հարձակման հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

զորավարժության կրակային փուլն անցկացվել է հոկտեմբերի 20-ին: Պայմանական հակառակորդի գրոհը կասեցնելու, նրա զորային ուժերը ոչնչացնելու ու ետ շպրտելու նպատակով գործի են դրվել հրետանային, հակաօդային պաշտպանության և այլ կրակային միջոցներ: Ճիշտ մարտավարության, դիպուկ կրակի ու ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների շնորհիվ զորավարժության սցենարով նախատեսված բոլոր գործողությունները հաջողությամբ կատարվել են:

Նմանաբնույթ զորավարժությունների ընթացքում կատարելագործվում է ստորաբաժանումների մարտական ներդաշնակումը, դաշտային պատրաստվածությունն ու անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունները, ամրապնդվում են հրամանատարների գործնական ունակությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]