Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարի նամակների նոր խմբաքանակը

WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարի նամակների նոր 
խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստի նոր նամակները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը, նյութերը բաց հրապարակվել են կազմակերպության կայքէջում:

Հրապարակված նամակները Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակագրության 17-րդ մասն են: Ընդհանուր առմամբ, հրապարակված նամակների քանակն անցնում է 30 հազարը:

Հուլիսին հրապարակվել էր դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցից անհայտ հաքերների կողմից հափշտակված էլեկտրոնային նամակագրություն: Քլինթոնի կողմնակիցները և ԱՄՆ-ի լրատվամիջոցները տեղեկություն էին շրջանառում այն մասին, թե դա ռուս հաքերների ձեռքի գործն է, սակայն քննության ընթացքում այդ տեղեկատվությունը չհաստատվեց: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]