Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստամբուլում 29 մեղադրյալ ոստիկանի սպառնում է ցմահ ազատազարկում

Ստամբուլում 29 մեղադրյալ ոստիկանի սպառնում է ցմահ ազատազարկում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի դատարանը ընդունել է առաջին մեղադրական եզրակացությունը Թուրքիայում հեղափոխության փորձի գործով մեղադրվող 29 ոստիկանների նկատմամբ: Դատախազությունը պահանջում է նրանց նկատմամբ կիրառել ցմահ ազատազրկում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են ապստամբությանն աջակցելու մեջ և որ հեղաշրջման դեմ փողոց դուրս եկած անձանց կոչ են արել պահպանել հանգստություն ու  չխոչընդոտել ապստամբներին:

Երեք ոստիկանի էլ սպասվում է երկարաժամկետ բանտարկություն` Bylock ծրագիրն օգտագործելու համար: Ըստ Անկարայի, այդ ծրագիրն օգտագործում են Գյուլենի կողմնակիցները:  

Թուրքիայում հուլիսի 16-ին ապստամբների մի խումբ ռազմական հեղաշրջման փորձ է արել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Բախումների հետևանքով մահացել է 240 քաղաքացի, իսկ ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]