Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է METRO AG ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Գրիգորևին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է METRO AG ընկերության փոխնախագահ Ալեքսեյ 
Գրիգորևին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համառոտ ներկայացնելով METRO AG ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` հյուրը  նշել է, որ այն հիմնականում զբաղվում է մանրամեծածախ առևտրով և հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցություն ծավալել գյուղատնտեսական արտադրանք թողարկող և արտահանող հայաստանյան ընկերությունների հետ: Նա վստահություն է հայտնել, որ հայկական գյուղմթերքն իր որակական ու համային հատկանիշներով կարող է հետաքրքություն առաջացնել իրենց հաճախորդների և սպառողների շրջանում:

Այս առումով Ալեքսեյ Գրիգորևը նպատակահարմար է համարել համագործակցել մասնավորապես հայկական պտուղ-բանջարեղենի, ալկոհոլային խմիչքների, ձկնամթերքի և սառեցված հատապտղի մատակարարման հարցերում` որպես արդյունավետ գործընկերային հարաբերությունների գրավական ընդգծելով ոչ միայն մատակարարվող արտադրանքի բարձր որակի ապահովումը, այլև փաթեթավորման, լոգիստիկայի և մարքեթինգի իրականացման կարևորությունը: 

Պատրաստակամություն հայտնելով աջակցել METRO AG ընկերությանը Հայաստանում գործընկերներ գտնելու հարցում` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գտնել այն եզրերը, որոնցում համագործակցությունը կլինի  առավելագույնս փոխշահավետ և արդյունավետ: 

«Հայաստանն ունի գյուղատնտեսական մթերքի արտադրության մեծ ներուժ, և մենք հույս ունենք, որ METRO AG ընկերությանը կհաջողվի մեր երկրում գտնել  վստահելի գործընկերներ», - նշել է նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը խոստացել է ուսումնասիրել ընկերության կողմից ներկայացված առաջարկները և օժանդակել հայաստանյան արտադրողների և արտահանողների հետ գործարար կապերի հաստատման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]