Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի հանրահռչակման արժեքներին հավատարիմ. «Արմենպրես»-ը ստորագրեց հուշագիր ԼՂՀ ժուռնալիստների միության հետ

Արցախի հանրահռչակման արժեքներին հավատարիմ. «Արմենպրես»-ը ստորագրեց հուշագիր 
ԼՂՀ ժուռնալիստների միության հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության և Արցախի ժուռնալիստների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթղթի համաձայն` «Արմենպրես»-ն իր ներուժն է ներդնելու Արցախում երիտասարդ ժուռնալիստների պատրաստման գործում, կազմակերպվելու են թրեյնինգներ, փոխայցելություններ, հեռաուսուցման համատեղ ծրագրեր, վարպետության դասեր: Գործակցությունը մեծապես կնպաստի Արցախի հանրահռչակմանը: Հուշագիրը ստորագրել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

«Մեծապես կարևորում եմ համագործակցության նման ձևաչափի հաստատումը, որովհետև «Արմենպրես»-ը մասնավորապես վերջին հինգ տարիներին մեծ ուշադրություն է ցուցաբերում Արցախում լրագրության որակի բարձրացմանը: Այս փաստաթուղթը ստորագրված երկրորդ հուշագիրն է: Առաջինը «Արցախպրես»-ի հետ հիմք դրված գործակցությունն է, որի ժապավենում նշանակալի մաս է կազմում «Արմենպրես»-ի լրատվությունը: «Արմենպրես»-ն իր ժապավենում ներառում է նաև Արցախի երիտասարդ գործակալության իր գործընկերների պատրաստած լրատվական նյութերը` մեծապես նպաստելով Արցախի հանրահռչակման արժեքների կենսագործմանը: Հավատարիմ ենք Արցախն աշխարհին ներկայացնելու, ձեռքբերումները փաստելու և խնդիրների վրա ուշադրություն սևեռելու գաղափարախոսությանը և շարունակելու ենք արդյունավետ գործակցությունը, և բաց ենք բոլոր գործընկերների համար»,-ասաց Անանյանը: Նա նկատեց, որ Արցախը միշտ ունեցել է ժուռնալիստիկայի լավ ավանդույթներ, որոնք պետք է շարունակվեն:

Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երիտասարդ լրագրողերի, բուհերի բարձր կուրսի ուսանողների համար կազմակերպվեն դասընթացներ: «Նախատեսվում է կամ մասնագետներին Երևանից գործուղել Ստեփանակերտ կամ հակառակը` Ստեփանակերտից Երևան: Հնարավոր է դասընթացներն անցկացվեն նաև առցանց միջոցներով: Հուշագիրը նաև ենթադրում է համագործակցության այլ ձևեր: Դրանք դեռ մշակման փուլում են, ամեն դեպքում կարող ենք ամրապնդել այստեղ լրատվամիջոցների հետ կապը, ստեղծել մի հարթակ, որն ինֆորմացիայի փոխանակման հիմք կհանդիսանա: Կարող ենք համապատասխան լրատվամիջոցների կոորդինացնել Արցախում իրականցվող ծրագրերի հանրահռչակման հետ կապված: «Արմենպրես»-ը կարող է իր լսարանն օգտագործել և դրանք ներկայացնել: Կարծում եմ, որ լավ հեռանկարներ կան»,-գնահատեց Գաբրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]