Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Է նշանակվել Դավիթ Ռակվիաշվիլին

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Է նշանակվել Դավիթ Ռակվիաշվիլին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 24-ին կայացած հատուկ ճեպազրույցի ժամանակ վերաինտեգրացման պետնախարարի նախկին տեղակալ, ալպինիստ Դավիթ Ռակվիաշվիլիին նշանակել Է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ազգային ԱԽ-ի քարտուղարի պաշտոնը թափուր Էր մնացել այն բանից հետո, երբ նախկին քարտուղար Իրինա Իմերլիշվիլին նշանակվեց Վրաստանի Սահմանադրական դատարանի դատավոր:  

«Նա (Ռակվիաշվիլին) լուրջ փորձ ունի, եղել Է վերաինտեգրացման պետնախարարի տեղակալ, մասնակցել Է Ժնեւի բանակցություններին, միջադեպերի կանխման մեխանիզմին (ՄԽՄ): Ելնելով դրանից՝ նա լուրջ փորձ ունի ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ ռուսական կողմի հետ հարաբերությունների տեսակետից»,-ասել Է Մարգվելաշվիլին:

Նախագահը նաեւ նշել Է, որ Ռակվիաշվիլին իր սերնդի ամենաակնառու ալպինիստներից մեկն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]