Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ՝ ներկրման հետ կապված խնդիրների վերաբերյալ դեռեւս զանգեր չեն ստացվել

Վահրամ Բաղդասարյանի պնդմամբ՝ ներկրման հետ կապված խնդիրների վերաբերյալ դեռեւս 
զանգեր չեն ստացվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ տարիներ շարունակ մարդկանց հորդորել են զանգել եւ զգուշացնել, եթե ներկրումների հետ ինչ-որ խնդիր ունենան, սակայն մինչև օրս զանգեր չեն ստացել:

«Եթե կա երեւույթ, դիմեք խնդիրը կհարթենք: Նույն պատասխանը ամիսներ, տարիներ առաջ եմ տվել, երբ ասում էին՝ կարող  է ինչ-որ բան ներկրենք, մեզ խանգարեն, ասում եմ՝ նման դեպքերում խնդրում եմ՝ զանգահարեք: Վարչապետն էլ նույն բանը պետք է ասի. եթե կան երեւույթներ, զանգահարեք, խնդիրը հարթենք: Թող զանգերը լինեն, հետեւությունները կանվեն, ինձ թվում է՝  դրանք անմիջապես կհարթվեն. եթե ոչ, կարող եք նորից այդ հարցը բարձրացնել:  Ես համոզված եմ, որ վարչապետը խոսքի մարդ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով ՝ հասարակության շրջանում իշխանությունների հանդեպ անվստահությունը պայմանավորված է ապագայի հանդեպ անորոշության առկայությամբ:

«Գաղտնիք չէ, որ, իրոք, ապագայի հանդեպ հանրության մոտ կա անորոշություն, որ այսօր կոնկրետ դպրոցը, համալսարանն ավարտած երեխայի համար անորոշ է, թե ինչով պետք է զբաղվի: Մեր  խնդիրն այն է, որ լինի որոշակիություն, իսկ այդ որոշակիություն  մտցնելն արդեն իսկ հավատը վերականգնելն է: Վարչապետը նոր բան չի ասել. նա ասել է, որ անորոշությունը հարկավոր է վերացնել. այդ նույն բանը նաեւ չեն թաքցրել նախորդ  վարչապետները: Ունենք խնդիր,  պետք է հաղթարենք, չենք հաղթահարի, նորից կանենք հետեւություններ»,-եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]