1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում պահածոների արտադրության 30 տոկոս աճ է գրանցվել

Հայաստանում պահածոների արտադրության 30 տոկոս աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ , 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել են շուրջ 7 հազար 398.1 տոննա պահածոներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 30 տոկոսով: 2015 թվականի հունվար-օգոստոսին հայկական պահածոների արտադրությունը կազմել է 5 հազար 659.1 տոննա:

Ըստ վիճակագրական տվյալների՝ արտադրված պահածոներից 2 հազար  798.8 տոննան կազմել են մրգի պահածոները, 2 հազար 842.3 տոննան՝ բանջարեղենի, 740.6 տոննան՝ մսաբուսական, 443.7 տոննան՝ տոմատի պահածոները, 387.2 տոննան՝ մսի, 104.4 տոննան՝ ձկան, իսկ 81.1 տոննան՝ խեցգետնի պահածոները:

2015 թվականի հունվար-օգոստոսի համեմատ առավել զգալի աճ գրանցվել է ձկան պահածոների մասով՝ շուրջ 4 անգամ, ինչպես նաև մսի պահածոների արտադրության ծավալներն մասով` 2 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]