Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի շուրջ 70 դպրոցականներ ինժեներական լաբորատորիա են հաճախում

Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի շուրջ 70 դպրոցականներ ինժեներական 
լաբորատորիա են հաճախում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի և շրջակա բնակավայրերի շուրջ 70 աշակերտներ հաճախում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որտեղ առկա են եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր, աշակերտները սովորում են ծրագրավորման տարրական հմտություններ, ստեղծում ռոբոտներ, մասնակցում մի շարք խրախուսական մրցույթների և այլն: Ընդամենը մի քանի տարի անց այս աշակերտները հանդես կգան նորարար գաղափարներով և նոր հնարավորոթյուններ կստեղծեն իրենց ընտանիքի, համայնքի զարգացման, ինչու չէ նաև միջազգային շուկայի համար:

Սահամամերձ Տավուշի և Պառավաքարի «Արմաթ» լաբորատորիաները ստեղծվել են One Armenia-ի նախաձեռնած հանգանակության շնորհիվ: One Armenia-ն ծրագրում է ևս 3 լաբորատորիա հիմնել Ալավերդիում, Տաշիրում և Նոյեմբերյանում: Արշավին միանալու համար կարող եք այցելեք այստեղ։

 «ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Հայաստանում ինժեներական կրթության հանրայնացման և որակի բարձրացման նպատակով՝ ԻՏՁՄ-ն ծրագրում է հովանավոր ընկերությունների և կառավարության աջակցութամբ «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել բոլոր դպրոցներում: Այժմ ՀՀ-ում՝ ներառյալ Արցախում, գործում է ավելի քան 150 ինժեներական լաբորատորիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]