Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ակնհայտ սուտ մատնություն. քննիչները հանիրավի մեղադրվել են հանցագործության կատարման մեջ

Ակնհայտ սուտ մատնություն. քննիչները հանիրավի մեղադրվել են հանցագործության 
կատարման մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիներ Աշոտ Հովհաննիսյանը և Արման Ստամբոլցյանը հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալ, հայերեն գրավոր լեզվին չտիրապետող Աշոտ Հովհաննիսյանի առաջին հարցաքննությանը և վերջինիս մասնակցությամբ կատարված առերեսումներին թարգմանիչ չի մասնակցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ վարչության քննիչներ Արսեն Մկրտչյանը և Վիգեն Մարտոյանը արձանագրություններում կեղծ տեղեկություններ են մտցրել քննչական գործողություններին թարգմանիչ Գ. Ավագյանի մասնակցության մասին, իսկ վերջինս նույն արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող գրառում է կատարել և ստորագրել՝ հավաստելով իր կողմից թարգմանություն կատարելու հանգամանքը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Հովհաննիսյանի և Ա. Ստամբոլցյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հերքվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ Ա. Մկրտչյանի և Վ. Մարտոյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ դիմումատուներ Ա. Հովհաննիսյանը և Ա. Ստամբոլցյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել են քննիչներ Ա. Մկրտչյանին և Վ. Մարտոյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ Ա. Մկրտչյանի և Վ. Մարտոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ի գիտություն քաղաքացիների

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմումատուներին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ հանցագործության մասին կեղծ հաղորդումներ ներկայացնելուց: 

Ասենք, որ 24.10.2016թ. դրությամբ՝ սուտ մատնության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել և քննվում են 38 քրեական գործեր, որոնցից 17-ի նախաքննությունն արդեն ավարտվել է և քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Մեղավոր բոլոր անձինք դատապարտվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]