Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում օրենսդրական դաշտը որևէ խոչընդոտ չի ստեղծել ապրանք ներկրելու համար.Տիգրան Ջրբաշյան

Հայաստանում օրենսդրական դաշտը որևէ խոչընդոտ չի ստեղծել ապրանք ներկրելու 
համար.Տիգրան Ջրբաշյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օրենսդրական դաշտը որևէ խոչընդոտ  չի ստեղծել ապրանք ներկրելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանն` անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ ամեն մարդ առանց որևէ խնդրի կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան: 

«Հայաստանն այն երկրներից է, որը չունի համակարգ, որով սահմանում է որոշակի խաղի կանոններ ներկրումների համար: Հետևաբար օրենսդրական տեսանկյունից ապրանքների ներկրման հետ կապված որևէ խնդրի չկա: Այլ հարց է, որ մաքսային վարչարարության տեսակետից տարբեր տիպի ստանդարտների կիրառմամբ ձևավորվում են ոչ հավասար պայմաններ: Եվ այդ ոչ հավասար պայմանները նպաստում են նրան, որ այս կամ այն խաղացողն առավել բարենպաստ դիրք է գրավում»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը: 

Ըստ Տիգրան Ջրբաշյանի՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը ենթադրում է, որ ազգային մաքսային մարմինների կողմից մաքսային վարչարարության դերակատարումը պետք է նվազի:

«ԵԱՏՄ-ում այսօր մաքսային վարչարարություն իրականացնող մարմինները մրցակցում են, և եթե Հայաստանի մաքսային մարմինները ներկրողներին բարենպաստ պայմաններ չեն տալիս, ապա ստացվում է, որ գործարարը կներկրի Եվրասիական տնտեսական գոտու այլ սահմանների՝ Բելառուսի կամ Ռուսաստանի միջոցով: Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, որ ներկրման ոլորտում կունենանք շատ ավելի ազատական համակարգ»,-հավելեց Տիգրան Ջրբաշյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]