Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մալթայում ինքնաթիռի կործանման պահը հայտնվել Է տեսանյութում

Մալթայում ինքնաթիռի կործանման պահը հայտնվել Է տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի օդանավակայանում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման պահը հայտնվել Է տեսանյութում, որը Facebook-ում զետեղել Է օգտատեր Լորան Ացոպարդին:

Ինչպես պարզաբանել Է տղամարդը տեսագրությանը կից գրությունում, ինքը ավիաաղետի վկան Է դարձել դեպի աշխատավայր տանող ճանապարհին: Ացոպարդին խոստովանել Է, որ դա «ցնցող փորձ» Է դարձել իր համար:  

Ինքնաթիռը, որում եղել Է հինգ մարդ, կործանվել Է հոկտեմբերի 24-ի առավոտյան Մալթայի օդանավակայանում: Այն ընկել Է թռիչքից քիչ անց: Օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]