1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Վրաստանի և Քուվեյթի դեսպաններին

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Վրաստանի և Քուվեյթի դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը հույս է հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելությամբ մեծ ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Այնուհետև, նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգը, ներկայիս զարգացումները, զբաղվածության պետական ծրագրերը, որոնք ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, ինչպես նաև անդրադարձել ոլորտի մյուս ծրագրերին:

Գիորգի Սագանելիձեն բարձր է գնահատել ոլորտում կատարված բարեփոխումները, որոնք հիմնականում ուղղված են հասարակության խոցելի շերտերին: Արժևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելությամբ ներդրում ունենալ երկու երկրների միջև կապերի խորացման ու ամրապնդման գործում:

Նույն օրը նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել Քուվեյթի դեսպանության հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում այսօր կառուցվել և կահավորվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցված Քուվեյթի Պետության անվան նոր մասնաշենքը, որը նախատեսված է անկողնային խնամք ստացող ավելի քան 70 տարեցի համար:

Նախարարը հույս է հայտնել, որ բարեկամ Քուվեյթի հետ հարաբերությունները նորանշանակ դեսպանի ջանքերով ավելի կամրապնդվեն և նոր մարդասիրական ծրագրերի սկիզբ կհանդիսանան:

Դեսպան ալ Էնեզին վստահեցրել է, որ համագործակցությունը շարունակական կլինի և կյանքի կկոչվեն բոլոր այն համատեղ ծրագրերը,որոնք ուղղված են հասարակության խոցելի խմբերին և կարիքավոր անձանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]