Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանում շինանյութերի արտադրությունը կտրուկ անկում է ապրել

Ադրբեջանում շինանյութերի արտադրությունը կտրուկ անկում է ապրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ստեղծված ճգնաժամային վիճակի պատճառով շինարարությունը զգալիորեն նվազել է եւ դրանով պայմանավորված կտրուկ անկում է ապրել շինանյութերի արտադրությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդած տեղեկության համաձայն`  ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին շինանյութերի արտադրության ոլորտում 16,2 տոկոս անկում է գրանցվել` կազմելով 251,6 մլն մանաթ:

Ցեմենտի արտադրությունը 16,8 տոկոսով, բետոնե խառնուրդների արտադրությունը 53,0, շինարարական գիպսինը` 27,1 , ցեմենտից պատրաստված շինարարական բլոկների,  արհեստական քարերի եւ այլն արտադրությունը 51,0 տոկոսով նվազել է:

Նախորդ տարվանից սկսած Ադրբեջանական նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով ստեղծված ճգնաժամային վիճակը կաթվածահար է արել Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]