Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում նավթամթերքների արտադրությունը 9,3 տոկոսով նվազել է

Ադրբեջանում նավթամթերքների արտադրությունը 9,3 տոկոսով նվազել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում նավթամթերքների արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 մլրդ 957,1 մլն մանաթով` 9,3 տոկոսով, նվազել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ավտոմեքենաների համար նախատեսված բենզինի արտադրությունը 831,8 հազար տոննա`8,3 տոկոս, չվերամշակված բենզինինը` 131,5 մլն տոննա` 7,5 տոկոս, կերոսինի արտադրությունը 7,5, դիզվառելիքինը` 19,1, յուղերինը` 57,7, նավթային գետնածուխի արտադրությունը 5,9 տոկոսով նվազել են:

Նախորդ տարվանից սկսած Ադրբեջանական նավթի եւ ազգային արժույթի` մանաթի, էժանացման պատճառով, այդ երկրում սուր ճգնաժամային վիճակ է ստեղծվել:

Ադրբեջանում արտադրությունից բացի, կտրուկ անկում են ապրել նաեւ ներկրման եւ արտահանման ծավալները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]