Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ու Ֆրա Մեթյու Ֆեսթինգը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Սերժ Սարգսյանն ու Ֆրա Մեթյու Ֆեսթինգը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն Ֆրա Մեթյու Ֆեսթինգը քննարկել են Սիրիայում տիրող իրադրությունը, որը վերածվել է հումանիտար աղետի: ՀՀ նախագահական նստավայրում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեծ ցավով փաստեցինք նաև, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը հավելեց, որ հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության, որը որևէ կերպ  կխոչընդոտի քրիստոնյաների, քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]