Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոյեմբերի 12-ը համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր է

Նոյեմբերի 12-ը համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանձնարարվել է այս տարվա աշնանային ծառատունկը կազմակերպել նոյեմբերի երկրորդ շաբաթ օրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով մասնագետների առաջարկը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր սահմանել նոյեմբերի 12-ը՝ արդեն իսկ սկսելով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: «Այս հարցում վերջին տարիների մեր հիմնական պահանջը մնում է նույնը. ծառատունկերը կազմակերպել բացառապես ոռոգելի տարածքներում: Ըստ այդմ, ծառատունկի համար նախ և առաջ նախապատրաստեք այն տարածքները, որտեղ անցկացրել ենք ոռոգման նոր ցանց: Գույքագրեք նաև ծառապատ այն հատվածները, որտեղ կա տարածքը նոր տնկիներով համալրելու անհրաժեշտություն: Բազմիցս եմ նշել, որ համաքաղաքային ծառատունկերը ձևական բնույթ չպետք է կրեն ու դրա համար, նախ և առաջ, նախապատվությունը պետք է տրվի բացառապես ոռոգելի տարածքներին, որպեսզի ապահովվի նոր տնկված ծառերի հետագա պատշաճ խնամքը: Հատուկ ուշադրության կենտրոնում պահեք նաև այն հատվածները, որտեղ իրականացվել են չորացած ծառերի հատումներ: Բոլոր այդ բնաբաժակները ևս համալրեք նոր տնկիներով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կոմունալ տնտեսության վարչությանն էլ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ բակային տարածքներում, այգիներում և հանրային մյուս վայրերում շարունակել ներքին շաբաթօրյակների իրականացումը: Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և բնակչության ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով էլ հանձնարարվել է նախապես իրազեկմանը զուգահեռ, համապատասխան աշխատանքներ տանել տեղերում անհրաժեշտ տնկիների և տեխնիկական միջոցների առկայության ապահովման ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]