Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրոպական միությունը սկսում է ՓՄՁ-ներին աջակցող նախաձեռնություն

Եվրոպական միությունը սկսում է ՓՄՁ-ներին աջակցող նախաձեռնություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հոկտեմբերի 24-ին հայտարարեցին Հայաստանում EU4Business խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքի մեկնարկը։ Այն նվիրված է Երևանում տեղի ունեցող Արևելյան գործընկերության անդամ երկրների բիզնեսի զարգացմանն ուղղված 8-րդ ժողովի բացմանը։ 

Պյոտր Սվիտալսկին միջոցառման ժամանակ ասաց, որ ԵՄ-ն բիզնեսի համար խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքը Հայաստանը դարձնում է տարբեր-տարբեր միջոցառումների և նախաձեռնությունների առանցքը։ «Վերջիններս ներկայացնում են Եվրոպական միության դերը և աջակցությունը՝ ուղղված տնտեսական զարգացմանը, նորարարությանը և բիզնեսներին Արևելյան գործընկերության բոլոր երկրներում։ Այս շաբաթը սկսում ենք բիզնեսի զարգացմանը նվիրված ժողովով, քանի որ ՓՄՁ-ները ապահովում են աշխատատեղերի մեծամասնությունը»,-ասաց Սվիտալսկին։ 

Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը հզոր ազդանշան է ԵՄ-ի համար՝ աջակցելու բիզնեսներին, տնտեսության գործնական շահերի, ինչպես նաև երկրների և տարածաշրջանի մրցունակությունը խթանելու նպատակով։ 

Այսօր մեկնարկած բիզնեսի զարգացմանը նվիրված 8-րդ ժողովի հիմքում նորարարությունն է որպես տարածաշրջանային և ազգային մակարդակով մրցունակությունը խթանող կարևոր գործիք։ 

Նախաձեռնության մասին խոսեց նաև Գարեգին Մելքոնյանը. «Հայաստանը շատ է կարևորում  Արևելյան Գործընկերության շրջանակում ԵՄ-ի կողմից գործընկեր երկրներին տնտեսական բարեփոխումների իրականացմանը ցուցաբերվող օժանդակությունը՝ առանձնակի շեշտադրելով համագործակցության ապահովումը և հետագա գործակցության խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]