Իրաքյան բանակը 50-ից ավելի բնակավայրեր է ազատագրել Մոսուլի մատույցներում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կառավարական ուժերը Մոսուլի հարավային մատույցներում 50-ից ավելի բնակավայրեր են ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Նրա տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում Է Էլ Կիյարա քաղաքի եւ Մոսուլի միջակա ռազմավարական առումով կարեւոր տարածաշրջանում գտնվող բնակավայրերին:
Հուլիսի կեսին հակաահաբեկչական հատուկ ուժերը ԻՊ-ից լիովին ազատագրել Էին Էլ Կիյարային հարող շրջանները, այդ թվում՝ վտանգազերծել Էին օդանավակայանը եւ քաղաքի մերձակա ռազակայանը: Այն ժամանակ նաեւ հայտարարվել Էր, որ կառավարական ուժերը Էլ Կիյարայի տարածաշրջանը որպես հիմնական հենակետ են դիտում Մոսուլի ազտագրման գործողությունն սկսելու համար:
Մոսուլի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել Է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Դրանում ներգրավված ցամաքային ուժերի ընդհանուր թվաքանակը հասնում Է 60 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում