Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանությունը վերապրածի անունով հրապարակ է կոչվել

Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանությունը վերապրածի անունով հրապարակ է կոչվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշմամբ և Պենյարոլ թաղամասի բնակիչների խնդրանքով հոկտեմբերի 21-ին թաղամասի գլխավոր հրապարակներից մեկն անվանակոչվել է Մարտին Տերյանի անունով, ով Հայոց ցեղասպանության վերապրածներից էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արաքս» ռադիոյից:

Մարտին Տերյանը ծնվել է 1913 թվականին Մարաշում, մահացել` 2006 թվականին Մոնտեվիդեոյում: Ցեղասպանությունից փրկվելով և հաստատվելով Ուրուգվայում` Պենյարոլ թաղամասում հիմնում է խանութ, որն աշխատում է 40 տարի:

Տերյանն ու իր տիկինը մշտապես օգնության ձեռք են մեկնել թաղամասի չքավոր երեխաներին` տարրական սնունդ հայթայթելով նրանց համար: Հրապարակի բացման արարողությանը նշվել է, որ Պենյարոլի բնակիչները չեն կարող մոռանալ այդ օգնությունը, իսկ հրապարակի անվանափոխմամբ նրանք վառ կպահեն Մարտին Տերյանի հիշատակը:

Մարտին Տերյանը 90-ականներին ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր: Նրա վկայություններով ստեղծվել է փաստավավերագրական ֆիլմ` նվիրված Հայոց ցեղասպանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]