Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մանչեստեր Յունայթեդ»-ն առանց Մխիթարյանի պարտվեց խոշոր հաշվով

«Մանչեստեր Յունայթեդ»-ն առանց Մխիթարյանի պարտվեց խոշոր հաշվով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում խոշոր՝ 0:4 հաշվով պարտվեց Լոնդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Չելսի»-ին հյուրընկալելով «Կարմիր սատանաների» «Ստենֆորդ Բրիջում» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեստեր»-ի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ: Այս խաղում «Մանչեստեր» սեփական դարպասն ընդունեց 21-րդ դարի անգլիական ակումբի պատմության մեջ առաջին ամենաարագ գոլը: Մեկնարկից 30 վարկյան անց Պեդրոն բացեց խաղի հաշիվը: Այնուհետ աչքի ընկան Գարի Կեյհիլը, Էդեն Ազարը, Կանտեն:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ոչ հայտավորված էր, ոչ էլ մեկնել էր Լոնդոն՝ արդեն որերորդ անգամ չընդգրկվելով «Մանչեստերի» կազմում:

«Մանչեստեր Յունայթեդ»-ը 7-րդ տեղում է ընդամենը 14 միավորով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]