1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լրագրող Արմեն Մարտիրոսյանը դատի կտա Ուկրաինայի իշխանություններին

Լրագրող Արմեն Մարտիրոսյանը դատի կտա Ուկրաինայի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող Արմեն Մարտիրոսյանը դատի կտա Ուկրաինայի իշխանություններին իր նկատմամբ անօրինական գործողությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Իսկ մեկ այլ գրառման մեջ նա պարզաբանել է, որ ինքը «հակամայդան»-ի ակտիվիստ չի եղել, սակայն դատապարտել է և դատապարտում է, իր խոսքով, «մայդան» կոչվող հեղաշրջումը։ Բացի այդ, Մարտիրոսյանը նշել է, որ Կիևում եղել է անձնական հարցերով, և այդտեղ գտնվելու ժամանակ անօրինական ոչինչ չի արել։ Նա  ՀՀ քաղաքացիություն ստացել է 2014թ. հուլիսին և դա երբեք չի թաքցրել։ Մարտիրոսյանն իր գրառման մեջ նաև ընդգծել է. «Ես ունեմ Ուկրաինայի մաքսային, սահմանապահ և անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից ստորագրված արձանագրություն առ այն, որ ես Ուկրաինայից դուրս չեմ բերել  որևէ բան, որը «կսպառնար երկրի ազգային անվտանգությանը»։  Ինձնից ոչինչ չի առգրավվել, ինչպես նշում է Ուկրաինայի անվտանգության ծառայության էջը»։

Բելառուսը պաշտոնական բողոք է հայտնել Ուկրաինային հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրաբար իջեցնելու առնչությամբ: Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ԱԳՆ-ում ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրան նոտա է տրվել, որում բելառուսական կողմը իր բողոքն է հայտնել Ուկրաինայի կոմպետենտ մարմինների գործողությունների առնչությամբ` կապված բելառուսական «Բելավիա» օդանավի պարտադրված վերադարձի հետ: Բելառուսական կողմն ակնկալում է պաշտոնական ներողություններ և պահանջում ամբողջ ֆինանսական ծախսերի փոխհատուցում, որոնք ի հայտ են եկել ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»: Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունից Կիևում իր դեսպանին հանձնարարել է նույնանման նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, մեկնաբանելով իրադրությունը, հայտնել են, որ ինքնաթիռը հետ են կանչել դրանում ազգային անվտանգությանը սպառնալիքի առկայության պատճառով:

«Երեկ մեր ծառայությունը տեղեկություն է ստացել օտարերկրյա քաղաքացու և մեր երկրի ազգային անվտանգությանը հնարավոր սպառնալիքի մասին: Տեղեկատվությունը ստանալու պահին այդ մարդը գտնվում էր «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռում, որը թռչում էր Մինսկ»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկը: Նա հայտնել է, որ ինքնաթիռի չիջնելու պարագայում կործանիչներ օդ բարձրացնելու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Տկաչուկն ընդգծել է, որ իրենք գործել են օրենքի սահմաններում:

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանիցուղևորվել է դեպի Մինսկ,   կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ հոկտեմբերի 22-ին ստիպված վերադարձել է  ուկրաինական   օդանավակայան: «Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կիլոմետր հեռավորության վրա դիսպետչերից եկել է   հաղորդում այն մասին, որինքնաթիռն անմիջապես վերադառնա օդանավակայան: Որևէ բացատրություն չի տրվել: Հաղորդվել է, որ եթե հրամանը չկատարվի, օդ կբարձրանան կործանիչները»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Երբ ինքնաթիռը վերադարձել է Կիևի օդանավակայան, ուկրաինական իրավապահ մարմիններըչվերթից իջեցրել են մեկ ուղևորի, ով Հայաստանի քաղաքացի է եղել: Նրան մեղադրել ենՈւկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից լինելու և հանցանք գործելու մեջ: ՀՀքաղաքացին իրավապահ մարմինների կողմիցավելի ուշ ազատ է արձակվել և մեկնել Մինսկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]