Լճաշենցու կուտակած վառելափայտն այրվել է
13:27, 23 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 23-ին, ժամը 02.39-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է վառելափայտ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.36-ին, մարվել՝ 04.09-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Լճաշեն գյուղի թիվ 1 փողոցի տներից մեկի նկուղում այրվել է կուտակած վառելափայտ (մոտ 2,5 խմ), ջերմահարվել` ջեռուցման համակագի կաթսան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում