1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խաչատրյանի փառատոնի համերգը նվիրվել է կոմպոզիտորի տիկնոջը՝ Նինա Մակարովային

Խաչատրյանի փառատոնի համերգը նվիրվել է կոմպոզիտորի տիկնոջը՝  Նինա 
Մակարովային

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 21-ին կայացած կամերային համերգը նվիրված էր կոմպոզիտոր Նինա Մակարովային՝ Արամ Խաչատրյանի տիկնոջը։ Հնչել են Նինա Մակարովայի կամերային գործերը՝ Սոնատինա դաշնամուրի համար, Վոկալիզ և վերհուշ թավջութակի և դաշնամուրի համար, Մեղեդի և սկերցո ջութակի և դաշնամուրի համար։ Մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Լևոն Առաքելյան (թավջութակ), Արաքս Պողոսյան (ջութակ), Խաչատուր Անդրեասյան (դաշնամուր)։

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև «Կյանքիս մեծագույն սերը» կինոֆիլմի ցուցադրությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը, խոսելով Խաչատրյանի փառատոնի մասին, նկատում է, որ չորս տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում մեծ աշխատանք է կատարվել։ «Բացի այն, որ անընդհատ հնչեցվում է Արամ Խաչատրյանի անունը, փառատոնը բավականին լայն հորիզոն ունի. հատուկ ուշադրություն է դարձվում ժամանակակից երաժշտությանը, այլ կոմպոզիտորներին, հատկապես՝ երիտասարդ, շնորհալի երաժիշտներին։ Մեծ թվով երիտասարդների եմ տեսնում, ովքեր իսկապես արժանի կատարողներ են, ում և բեմ է հատկացվում փառատոնի շրջանակներում։ Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, ապա մեծ սիրով եմ հանդես գալիս խաչատրյանական փառատոնի շրջանակներում, տարբեր ձևաչափերով»,- ասում է պարոն Թալալյանը։

Նշենք, որ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ») և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]