Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 24.10.2016

Սպասվող լրահոս. 24.10.2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում մեկնարկում է «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շաբաթը: Մեկնարկին ընդառաջ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կներկայացնեն ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ցուցադրվելու է բիզնես ոլորտում Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունը ներկայացնող ֆիլմ:

Տնտեսական մեկ այլ թեմայի մասին: Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանն անդրադառնալու է Ազգային ժողովում ընդունված Հարկային օրենսգրքին, Հայաստանի տնտեսության արտաքին ներքին մարտահրավերներին:

Հոկտեմբերի 24-ը Կլիմայի ազդեցության միջազգային օրն է: «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, Իմփաքթ Հաբ Երևանի հետ միասին անցկացնում է «Էկո-ձեռնարկատերերը՝ հանուն բնության» (“Ecopreneurs for the Climate”) երևանյան ծրագիրը: Նպատակն է ստեղծել միջազգային ցանց, որի շնորհիվ հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհի տարբեր կազմակերպությունների հետ և նրանց ներկայացնել բնապահպանական ձեռնարկատիրական լուծումներ:

Պատմական Աղձքում հնէաբանական բացառիկ հետազոտություն է իրականացվել, որտեղ հայտնաբերվել են հայոց արքաների մասունքները: ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և հնեաբան Հակոբ Սիմոնյանը կներկայացնեն հնէաբանական աշխատանքների մանրամասները:

Երևանում անցկացվում է քննարկում՝ «Հոկեյ խաղում են իսկական հայերը» թեմայով: «Արարատ» նոր ակումբը 2016-2017թթ-ի խաղաշրջանում առաջին անգամ կմասնակցի Բելառուսի Հանրապետության հոկեյի բաց առաջնության բարձրագույն լիգային։ Ինչպե՞ս է նորեկ թիմը ինտեգրվել Բելառուսի բաց առաջնության Բարձրագույն լիգայի խաղային ռեժիմում, ինչպիսի՞ն են ակումբի զարգացման ծրագրերը, ինչպե՞ս են աջակցում թիմին հայրենիքում։ Այս ամենի և հայկական հոկեյի առանձնահատկությունների մասին կպատմեն միջոցառման մասնակիցները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]