Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջուլիեն Կիզան Հայաստանում ներկայացրել է շվեյցարական ճարտարապետական դպրոցի կոնցեպտները

Ջուլիեն Կիզան Հայաստանում ներկայացրել է շվեյցարական ճարտարապետական դպրոցի 
կոնցեպտները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացել է շվեյցարացի ճարտարապետ Ջուլիեն Կիզայի` «Մենդրիսիոյի ճարտարապետական ակադեմիա՝ բացառիկ հայացք ճարտարապետությանը» թեմայով դասախոսությունը, որի ժամանակ բանախոսը ապագա ճարտարապետներին ներկայացրել է շվեյցարական ճարտարապետական դպրոցի նոր կոնցեպտները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից, դասախոսությունը, որին ներկա է գտնվել ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ:

Դեսպան Գասսերը, ողջունելով ներկաներին նշել է, որ այս հանդիպումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ ապագայում հայ և շվեդ ճարտարապետների համագործակցության համար: Ջուլիեն Կիզան պարզ ճարտարապետության ջատագովը լինելով` ներկայացրել է  շվեյցարական ճարտարապետական դպրոցի հիմնադրույթները, նշելով, որ ինքը նախընտրում է կենտրոնանալ այն հիմքերի վրա, որոնք առաջնորդում են ցանկացած նախագիծ դեպի հստակ ուղղություն:

Հանդիպման ավարտին ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը հանդիպում-առանձնազրույց է ունեցել ո ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]