Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիան խոստանում է ցանկացած միջոցով պայքարել իր տարածք մտած թուրքական զինուժի դեմ

Սիրիան խոստանում է ցանկացած միջոցով պայքարել իր տարածք մտած թուրքական 
զինուժի դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական զորքերի մուտքը Սիրիայի տարածք բացահայտ ագրեսիայի դրսևորում է, որի դեմ սիրիական բանակը պայքարելու է հնարավոր բոլոր միջոցներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության մեջ:

«Թուրքական բանակի ներկայությունը Սիրիայի տարածքում անընդունելի է և համարվում է ագրեսիա: Մենք ընդդիմանալու ենք նրանց` որպես բռնազավթողներ հնարավոր բոլոր միջոցներով»,- ասվում է հայտարարության մեջ: Սիրիական բանակի հրամանատարությունից հայտնել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության խախտում են, ինչն իր հետևից կարող է բերել հակամարտության լարվածության աճ:

«Հասկանալի է, որ մասնավորապես Հալեպում սիրիական բանակի հաջողությունները կոտրել են Էրդողանի երազանքները և դրդել նրան Սիրիայում ագրեսիայի բանեցման»,- ասվում է փաստաթղթում:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հոկտեմբերի 20-ին հայտարարել էր օդային գործողության ժամանակ 160-200 սիրիացի քրդերի ոչնչացման մասին: Սիրիական բանակի ղեկավարությունը, սակայն, պաշտոնական Անկարային մեղադրել էր Հալեպի հյուսիսի հրթիռակոծման հետևանքով 150 անմեղ քաղաքացու մահվան մեջ` հայտարարելով, որ պատրաստ է խոցել իր երկրի օդային սահման մտած ցանկացած թուրքական ինքնաթիռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]