Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքյան հեռուստաալիքի օպերատորը զոհվել է Մոսուլի գործողությունները լուսաբանելիս

Իրաքյան հեռուստաալիքի օպերատորը զոհվել է Մոսուլի գործողությունները 
լուսաբանելիս

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաընկերության օպերատորը Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու կառավարական ուժերի գործողությունների լուսաբանման ժամանակ զոհվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է հեռուստաընկերության կայքում:

«Օպերատոր Ալի Ռիսանը մահկանացուն է կնքել Մոսուլի հարավում աշ-Շուրա շրջանի գործողությունները լուսաբանելու ժամանակ: Դիպուկահարի արձակած փամփուշտը դիպել է նրա կրծքին: Ստացած վիրավորումից նա տեղում մահացել է»,- ասվում է հայտարարության մեջ:

Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու ցամաքային գործողությունները սկսվեցին հոկտեմբերի 17-ի առավոտյան: Իրաքյան կառավարական ուժերից բացի դրանց մասնակցում են նաև քրդական միավորները, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիան:

Մոսուլն Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն ունի 1.3 մլն բնակչություն: Այն երկու տարուց ավելի գտնվում է ծայրահեղական խմբավորման հսկողության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]