Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն նշանակել է գլխավոր քարտուղարի` հետախուզության եւ անվտանգության հարցերով նոր օգնական

ՆԱՏՕ-ն նշանակել է գլխավոր քարտուղարի` հետախուզության եւ անվտանգության 
հարցերով նոր օգնական

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը նշանակել է Արնդ Ֆրեյթագ ֆոն Լորինգհովենին` գլխավոր քարտուղարի` հետախուզության եւ անվտանգության հարցերով օգնականի պաշտոնում, ով զբաղվելու է դաշինքի հետախուզական գործունեության համակարգմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal-ը:

Ինչպես հաղորդում են խմբագրությունից, սկզբնական փուլում նոր օգնականի աշխատանքի մեծ մասն ուղղված կլինի նաեւ Ռուսաստանի ռազմական ոլորտի հզորացման վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակման բարելավմանը:

Դաշինքի մամուլի ծառայության ներկայացուցիչ Դիլան Ուայթի խոսքով` Արնդ Ֆրեյթագ ֆոն Լորինգհովենի ղեկավարության տակ է գտնվելու ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական անձնակազմը:

Արնդ Ֆրեյթագ ֆոն Լորինգհովենն ունի մեծ փորձ դիվանագիտական ոլորտում, ներկայումս նա զբաղեցնում է Չեխիայում Գերմանիայի դեսպանի պաշտոնը:

2007-2010 թվականներին նա եղել է գերմանական հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am