Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թայլանդում 150 հազար մարդ մասնակցում է հիմնի սգո տարբերակի ձայնագրմանը

Թայլանդում 150 հազար մարդ մասնակցում է հիմնի սգո տարբերակի ձայնագրմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի Գլխավոր հրապարակում հոկտեմբերի 22-ին հավաքվել է ավելի քան 150 հազար մարդ` ձայնագրելու թագավորական հիմնի նոր տարբերակը` հոկտեմբերի 13-ին թագավոր Պումիպոն Ադուլյադետի մահվան առնչությամբ հայտարարված սգի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձայնագրման ակցիայի մեկնարկն ուղիղ եթերով հեռարձակվել է երկրի բոլոր հեռուստաալիքներով: Հատուկ թագավորական հիմնը Թայլանդում հնչեցնում են թագավորական ընտանիքի անդամների մասնակցությամբ բոլոր միջոցառումներին: Դրա տեսահոլովակը պարտադիր ցուցադրվում է բոլոր կինոթատրոններում` ցանկացած սեանսից առաջ: Ընդ որում, հոլովակը պետք է նայել կանգնած:

Հոկտեմբերի 22-ին Բանգկոկի գլխավոր հրապարակում ձայնագրվում է հիմնի նոր տարբերակը, որը պետք է ցուցադրվի կինոթատրոններում բոլոր ցուցադրություններից առաջ երկրում հայտարարված սուգի շրջանում. միապետի մահվան առնչությամբ Թայլանդում սուգը շարունակվել է մինչև 2017 թվականի հոկտեմբերի կեսերը: Ողջ տարվա ընթացքում այս տեսահոլովակը պարբերաբար ցուցադրվելու է նաև հեռուստատեսությամբ:

Ձայնագրմանը մասնակցելու եկածները հագել են սև և սպիտակ հագուստ, նրանց նվագակցում է 100 հոգուց բաղկացած նվագախումբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]