1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գերմանիան Մոսուլի փախստականների համար կհատկացնի 34 մլն եվրո

Գերմանիան Մոսուլի փախստականների համար կհատկացնի 34 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Մոսուլն ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրելու հետևանքով ավելի շատ փախստականներ կձգտեն գնալ Իրաքի այլ շրջաններ ու Թուրքիա: Այս կապակցությամբ պաշտոնական Բեռլինը պատրաստ է առանձնացնել 34 մլն եվրո, որը կտրամադրվի փախստականների կարիքները հոգալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարար Գերդ Մյուլլերը:

«Միայն Մոսուլի և դրա շրջակայքի համար մենք կարող ենք հատկացնել հավելյալ 34 մլն եվրո` որպես շտապ օգնություն»,- ասել է նա:

ՄԱԿ-ի տվյալներով` Մոսուլից կարող է փախչել մինչև 1 մլն մարդ: Թե նրանցից քանիսն ի վերջո կհայտնվեն Գերմանիայում` Մյուլերը դժվարացել է պատասխանել: «Ես դա ասել չեմ կարող, սակայն դա շատ դրամատիկ իրադրություն կլինի»,- ասել է նա:

Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու ցամաքային գործողությունները սկսվեցին հոկտեմբերի 17-ի առավոտյան: Իրաքյան կառավարական ուժերից բացի, դրանց մասնակցում են նաև քրդական միավորները, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիան:

Մոսուլն Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն ունի 1.3 մլն բնակչություն: Այն երկու տարուց ավելի գտնվում է ծայրահեղական խմբավորման հսկողության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]