Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման նպատակ ունեն

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման 
կազմակերպման նպատակ ունեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են շարունակել աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում լավ հնարավորություն է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ բանակցությունները Բաքվում և Երևանում»,- նշել է Ուորլիքը:

Համանախագահը հայտնել է, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան ակտիվորեն համագործակցում են հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: «Վերջերս Մոսկվայում մենք հանդիպել էինք Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Երեք համանախագահների մոտ նպատակը մեկն է` գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ»,- ասել է Ուորլիքը:

Նա հիշեցրել է ամիսներ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հանդիպումները` ընդգծելով, որ ԱՄՆ հանձնառությունը հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ չպետք է կասկածի տակ դրվի:

Ուորլիքը հայտնել է նաև, որ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով ցանկություն է հայտնել հանդիպել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ընդգծել է, որ տարածաշրջանային այս այցի ժամանակ իրենք կկազմակերպեն նախագահների նոր հանդիպում:

Ադրբեջան այցելած համանախագահներն ավելի ուշ կժամանեն Հայաստան, ապա կլինեն Լեռնային Ղարաբաղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]