Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարեն Միրզոյանն օբյեկտիվ անհրաժեշտություն է համարում Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին

Կարեն Միրզոյանն օբյեկտիվ անհրաժեշտություն է համարում Արցախի մասնակցությունը 
բանակցային գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այս մասին Երևանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ցանկություն կամ պահանջ չէ: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ փաստում են, որ բանակցային գործընթացում առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության, խոսել իրական առաջընթացի մասին իրատեսական չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարեն Միրզոյանը:

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն անդրադարձավ նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպին, նշելով, որ դա շատ վտանգավոր ազդանշան է:

«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարևոր է Վիեննայի ու Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունների անհապաղ կատարումը: Առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Արցախում: Մենք ներկայացնելու ենք մեր գնահատականը, մեր մոտեցումները  անցած ժամանակահատվածում տեղի ունեցածի վերաբերալ: Ինչպես միշտ ակնկալում ենք, որ խոսակցությունը կընթանա բաց մթնոլորոտւմ»,-հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպմանը, Կարեն Միրզոյանը նշեց, որ խոսել են մի շարք հարցերի մասին, որոնք առնչվում են Արցախի և Եվրամիության միջև հարաբերություններին:

«Իհարկե, չէինք կարող չանդրադառնալ նաև բանակցային գործընթացի առկա իրավիճակին: Այդ համատեքստում մենք կարևորեցինք Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռբերված պայմանավորվածությունների անհապաղ կատարումը: Անդրադարձել ենք մի շարք հարցերի, որոնք օրակարագային են մեր հանդիպումների համար»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]