Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում կայացել է ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական նիստը

Երևանում կայացել է ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական 
նիստը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական՝ 76-րդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 8 սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի և այլ փոխգործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հրամանատարների խորհրդին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը: Բարձր գնահատելով խորհրդի կատարած աշխատանքները՝ տնօրենն ընդգծել է հրամանատարների խորհրդի և համակարգող մարմնի՝ արդի մարտահրավերների դեմ իրականացվող պայքարի կարևորությունը, ճգնաժամային իրավիճակներում փոխօգնության և մի շարք այլ առանցքային հարցերում համագործակցության արդյունավետությունը:

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, Սահմանապահ ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վ. Գ. Կուլիշովի նախագահությամբ՝ հրամանատարների խորհրդի անդամները, ամփոփելով 2016 թվականի գործունեության արդյունքները, քննարկել են մի շարք հարցեր, որոնց հիման վրա ընդունվել է ավելի քան 20 որոշում: Նիստի ընթացակարգի առանցքային հարցն է դարձել 2016 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների անվտանգության սպառնալիքների վերլուծությունը և 2017 թվականին իրավիճակի զարգացման կանխատեսումը: Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ահաբեկչական սպառնալիքների վտանգի նվազեցման, անօրինական միգրացիոն հոսքերի, թմրանյութերի և զենքի մաքսանենգության դեմ պայքարի համար առաջնահերթ խնդիրը պետք է լինի անդրսահմանային հոսքերի և միջազգային հաղորդակցության ուղղություններով համալիր, համատեղ հատուկ սահմանապահ միջոցառումների իրականացումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]