Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Կոտրած» քարավանատուն հուշարձանը որեւէ փոփոխության չի ենթարկվել

«Կոտրած» քարավանատուն հուշարձանը որեւէ փոփոխության չի ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղից մոտ 3.5 կմ հյուսիս-արևմուտք գնվող «Կոտրած» քարավանատուն հուշարձանը կառուցված է 1319 թվականին: Այն որեւէ փոփոխության չի ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Ռուդիկ Մկրտչյանը հոկտեմբերի 21-ին տեղում լուսանկարել է երեք ուղեցույց քարերն էլ, որևէ փոփոխություն կամ ուղեցույց քարի տեղափոխություն չի կատարվել:

Քարավանատնից մոտ 10 մետր հյուսիս-արևմուտք հաշվառված է 14-րդ դարի ուղեցույց քար: Դարձյալ 14-րդ դարով թվագրվող մեկ այլ ուղեցույց քար  գտնվում է այդ քարավանատնից մոտ 850 մ. արևմուտք` Գորիս-Նախիջևան հին ճանապարհին: Գորիս-Նախիջևան հին ճանապարհի վրա գտնվող երրորդ ուղեցույց քարը գտնվում է քարավանատնից մոտ 1 կմ արևմուտք:

Համլետ Պետրոսյանի ներկայացրած 2011 թ․ լուսանկարում պատկերված ուղեցույց քարը «Կոտրած» քարավանատնից մոտ 10 մետր հյուսիս-արևմուտք գտնվող ուղեցույց քարն է , որը պատկերված է ս․ թ․ հոկտեմբերի 21-ին արված լուսանկարում (հրապարակման գլխավոր լուսանկարը)։

«Առաջին անգամ չէ, որ Համլետ Պետրոսյանը հուշարձանների պահպանության վերաբերյալ ստահոտ լուրեր է տարածում, որի նպատակը բնավ հուշարձանի նկատմամբ «հոգատար» վերաբերմունքը չէ, ինքնահաստատման և ինքնադրսևորման այս քայլով Համլետ Պետրոսյանը փորձում է իր վրա բևեռել հանրության՝ այդ թվում իր ուսանողների, և մշակույթի ոլորտի պատասխանատուների ուշադրությունը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը վերջին անգամ է պատասխանում նրա և ընդհանրապես նմանատիպ հերյուրանքներին»,- նշված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հայտարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]