1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում բերքի ցրտահարության դեպք չի արձանագրվել

Գեղարքունիքի մարզում բերքի ցրտահարության դեպք չի արձանագրվել

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 17-18-ին տեղացած ձյան եւ ջերմաստիճանի անկման հետեւանքով դաշտում մնացած բերքի ցրտահարության դեպքեր չեն արձանագրվել, իսկ հոկտեմբերի 20-ից, եղանակի տաքանալուն պես, հնարավորություն է ստեղծվել, որ շարունակվեն բերքահավաքի աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Վարդենիսի տարածքի առանձին ֆերմերային տնտեսությունների ղեկավարներ, հոկտեմբերի 17-18-ին տեղացած ձյունը խանգարել էր տնտեսություններին՝ կարտոֆիլի բերքահավաքն ամբողջությամբ ավարտելու համար, բերքի ցրտահարության վտանգ էր առաջացել ջերմաստիճանի նվազեցման պատճառով, սակայն հետագա օրերի եղանակային պայմանները բարեհաճ են գտնվել:

«Բարեբախտաբար, չեն գրանցվել այն աստիճանի սառնամանիքներ կամ չեն առաջացել այնպիսի պայմաններ, որ հողի տակ մնացած կարտոֆիլի բերքը ցրտահարվի: Իսկ վերջին երկու օրերին գրանցված առանց տեղումների եղանակը հնարավորություն է տվել, որ տնտեսությունները կարողանան շարունակել եւ ավարտել բերքահավաքը: Մի քանի նպաստավոր օրը բավարար կլինի, որպեսզի ամբողջությամբ հավաքվի դաշտում մնացած կարտոֆիլի բերքը»,- ներկայացրին տնեսությունների ղեկավարները եւ Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ ձյան տեղումների եւ ջերմաստիճանի հետեւանքով չի ցրտահարվել նաեւ կաղամբի եւ տանձ ու խնձորի բերքը:

«Կաղամբի բերքահավաքը դեռ չի սկսվել, պտղի բերքահավաքն էլ դեռեւս ամբողջովին չի ավարտվել: Բայց, մեր ստացած նախնական տվյալներով, դրանք չեն ցրտահարվել, եւ տնտեսությունները բերքը կհավաքեն անվնաս վիճակում»,-հավաստեց գյուղվարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]