Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականներն ապացուցել են, որ գաջեթները երեխաներին խանգարում են կատարել տնային առաջադրանքները

Գիտնականներն ապացուցել են, որ գաջեթները երեխաներին խանգարում են կատարել տնային առաջադրանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հոգեբաններն ապացուցել են, որ իրավացի են նրանք, ովքեր պնդում են, որ շարժական հեռախոսները, պլանշետները եւ մյուս Էլեկտրոնային գաջեթները երեխաներին խանգարում են կատարել տնային առաջադրանքները, ինչի մասին նրանք պատմել են Ամերիկացի մանկաբույժների ակադեմիայի՝ Սան Ֆրանցիսկոյում կայացած խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Ծնողներին շատ կարեւոր Է հասկանալ, որ որքան շատ ժամանակ են իրենց երեխաներն անցկացնում տարբեր թվային գաջեթների հետ, այնքան ավելի ուժեղ Է դրանց բացասական ազդեցությունը ոչ միայն երեխաների ուսման առաջադիմության, այլեւ նպատակասլացության, նոր բաներ ճանաչելու ձգտման եւ ինքնատիրապետումը պահպանելու կարողության վրա»,-հայտարարել Է Բրաունյան համալսարանի (ԱՄՆ) աշխատակցուհի Ստեֆանի Ռյուստը:

Ռյուստը եւ նրա գործընկերները նման եզրակացության են եկել, վերլուծելով այն տվյալները, որոնք ԱՄՆ-ի առողջապահության ազգային ծառայությունների կողմից 2011 եւ 2012 թվականներին հավաքվել են երեխաների առողջության դիտարկումների ժամանակ: Այդ հարցումներին մասնակցել են 6-ից մինչեւ 17 տարեկան ավելի քան 64 հազար պատանի ամերիկացիներ, որոնց ուսման առաջադիմության մասին եւ գաջեթներով տարվելու մասին գիտնականներին պատմել են նրանց ծնողները:  

Օրինակ, պարզվել Է, որ երեխաների ճնշող մեծամասնությունն օրվա մեկ վեցերորդ մասը կամ նույնիսկ ավելի շատ ժամանակ Է ծախսում նման հետաքրքրությունների վրա եւ խաղերի կամ հեռուստաշոուների դիտման ամեն մի ժամը նկատելիորեն նվազեցնում Է այն բանի հավանականությունը, որ երեխաներն ամբողջությամբ կկատարեն տնային առաջադրանքը: Մասնավորապես, այն երեխաները, որոնք գաջեթների վրա օրական ծախսում են չորսից մինչեւ վեց ժամ, մոտավորապես կրկնակի ավելի հազվադեպ են կատարել «տնայինները», քան իրենց այն հասակակիցները, որոնք խաղացել կամ հեռուստացույց են դիտել օրական միայն երկու ժամ:   

Գաջեթները համանման բացասական ազդեցություն են ունեցել հոգեբանության այլ կողմերի ու վարքագծի վրա. հոգեբանների խոսքով՝ տեսախաղերով եւ հեռուստացույցով երկար տարվելը նվազեցրել Է դպրոցականների մոտիվացիան, նրանց դարձրել Է անհամբեր եւ գործն ավարտին հասցնելու անկարող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]