Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հալո Թրաստ»-ը ցանկանում է ականազերծել ԼՂՀ Մյուրիշեն գյուղում ականապատ դաշտը

«Հալո Թրաստ»-ը ցանկանում է ականազերծել ԼՂՀ Մյուրիշեն գյուղում ականապատ դաշտը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հալո Թրաստ» կազմակերպությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում ականապատ դաշտի ականազերծման աշխատանքներ իրականացնել: Դրա համար կազմակերպությունը դրամահավաք է հայտարարել:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Հալո Թրաստ» կազմակերպության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ականապատ դաշտն ընդհանուր առմամբ 1.8 հեկտար տարածք է ներառում, ինչը վտանգում է Մյուրիշեն գյուղի 500 բնակիչների, ինչպես նաև հարևան Վազգենաշեն գյուղի բնակիչների կյանքը: Դաշտի ականազերծումը կկանխի հնարավոր դժբախտ պատահարները, ինչը հնարավորություն կտա մարդկանց առանց վախի իրականացնել իրենց առօրյա աշխատանքները:

Մյուրիշենում, սկսած 1995թ., ականի պայթյուններից առնվազն 5 մարդ տուժել է: «Հալո Թրաստ»-ը 2007թ.  և 2011թ գյուղի տարածքում երեք ականապատ դաշտեր է ականազերծել՝ հեռացնելով 38 հակահետևակային ական, երկու հակատանկային ական, երեք պայթուցիկ նյութ:

Մյուրիշենի բնակիչ Միքայել Մեժլումյանը, ով տուժել է ականի պայթյունի հետևանքով, իր գոհունակությունն է հայտնել, որ ականապատ դաշտը վերջապես կմաքրվի: «Դա հույս է ներշնչում, որ ապագա սերունդները գյուղում ապահով կապրեն»,- ասել է նա:

Կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Էնդրյու Մուրը նշել է, որ իրենք այս հարցում միջոցներ հավաքելու նոր մոտեցում են որդեգրել, քանի որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շուրջ 22 տարի անընդհատ տուժել է ականապատ դաշտերի հետևանքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]