Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց արդարադատության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները

 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց արդարադատության ոլորտի խնդիրները և դրանց 
լուծման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ «արդարադատություն» բառը ՀՀ քաղաքացիների մոտ միշտ չէ, որ դրական սպասումներ է արթնացնում: Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ իր արտահերթ ելույթում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ցանկանում է ձևակերպել արդարադատության ոլորտի խնդիրները, որոնք ինքը տեսնում է որպես նախարար: «Ես վստահ եմ նրանում, որ համակարգում քիչ չեն այն դեպքերը, որ հաճախ ստորադաս դատարանների վճիռները վերադաս դատարանների դատավորների ցուցումների հիման վրա են կայացվում: Խնդիր է հանդիսանում նաև արդարադատության դատավոր անդամների անկախության ապահովումը: Որքան էլ արտաքին անկախությունն ապահովենք, մենք արդարադատության համակարգում դատավորների ներքին անկախության խնդիրներ ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը: 

Նրա գնահատմամբ՝  խնդիր է նաև այն, որ դատարաններում գործերը երկար ձգձվում են, երկար են քննվում: «Կա՞ն սրա համար սուբյեկտիվ ու օբյեկտիվ խնդիրներ՝ այո:

Դրա համար մեր առաջ խնդիր ենք դրել դատավորների ծանրաբեռնվածության ուսումնասիրության, չափանիշների վեր հանման և դրա արդունքում հստակ գործիքակազմ առաջարկելու միջոցով լուծումներ տալ: Մենք կհաջողենք, եթե ցանկացած խնդիր ունենա ճիշտ հասցեատեր, եթե մեր սպասումներն ու ակնկալիքները լինեն ճիշտ հասցեատիրոջից: Այս առումով ուզում եմ հստակ շեշտել՝ արդարադատության նախարարությունը մասնավորապես և կառավարությունն ընդհանրապես դատական իշխանությանը միջամտելու գործառույթ ու ֆունկցիա չունեն: Բայց ունեն գործիքակազմ՝ օրենսդրական նախաձեռնության կարգով բարելավելու այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են քաղաքացու առաջ: Ահա հանրային շահը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: 

Նա անդրադարձավ նաև քրեակատարողական համակարգին՝ նշելով, որ ինքն էլ համոզվել է, որ այստեղ առաջին խնդիրը պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի բարելավումն է: Փաթեթը կներկայացվի հանրության դատին մինչև տարեվերջ: Ինչ վերաբերում է հարկադիր կատարման ոլորտին, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հանրությունը հաջորդիվ քայլերի մասին կտեղեկանա: 

Նախարարն անդրադարձ կատարեց նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին պետք է ոչ թե խոսել, այլ գործել: «Մենք առաջարկում ենք համալիր քայլեր ու գործողություններ՝ ապօրինի հաստացման քրեականացում: Պետք է լինի եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնում, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում և շահերի բախման հայտարարագրում: Կհաջողե՞նք: Կարծում եմ՝ համալիր միջոցառումների ու համակարգային լուծումների դեպքում՝ այո: Մեր հաջողության բանալին, առհասարակ բոլորիս՝ երկրի, քաղաքացու հաջողության բանալին համակարգային լուծումներն են»,- հայտարարեց արդարադատության նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]