Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի փոխքաղաքապետերը և աշխատակազմի քարտուղարը մասնակցել են քաղաքացիների ընդունելություններին

Երևանի փոխքաղաքապետերը և աշխատակազմի քարտուղարը մասնակցել են 
քաղաքացիների ընդունելություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:  Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջաններում կազմակերպվող հերթական ընդունելությանը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը և իր տեղակալները, քաղաքապետի խորհրդականներն ու վարչությունների պետերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են  սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: Նույն աղբյուրի համաձայն` քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների` վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելություններին մասնակցությունը կլինի շարունակական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]