Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հալեպում հումանիտար դադարը երկարացվել Է մեկ օրով

Հալեպում հումանիտար դադարը երկարացվել Է մեկ օրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հումանիտար դադարը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, երկարացվել Է մեկ օրով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ որոշում Է ընդունվել հումանիտար դադարը երկարացնել մեկ օրով»,-հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել Է Շոյգուն:

«Հալեպում հումանիտար դադարի երկարացումն ստացել Է Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարության աջակցությունը»,-ասել Է պաշտպանության նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]