Warner Bros-ը նոր ֆիլմ կնկարահանի Վիլլի Վոնկայի մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարի Փոթերի մասին ֆրանշիզայի պրոդյուսեր Դեւիդ Հեյմանն սկսել Է աշխատել Վիլլի Վոնկայի՝ Ռոալդ Դալի «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» վեպի հերոսի մասին նոր ֆիլմի վրա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:
Կինոնկարի արտադրությամբ կզբաղվի Warner Bros ընկերությունը:
Ֆիլմը վեպի հերթական Էկրանավորումը չԷ, այլ նոր պատմություն քաղցրավենիքի ֆաբրիկայի Էքսցենտրիկ տնօրենի մասին: Կինոնկարի համապրոդյուսերը կդառնա Դալի ժառանգության գործերի կառավարիչ Ռոալդ Սիգելը, իսկ սցենարը կգրի Սայմոն Ռիչը, որն ավելի վաղ աշխատել Է «Գլուխկոտրուկ» եւ «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» անիմացիոն ժապավենների վրա:
Դերասանական կազմը եւ ֆիլմի Էկրան բարձրանալու ամսաթիվը դեռ չի հայտարարվել:
Բրիտանացի գրող Ռոալդ Դալի «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» գիրքը լույս Է տեսել 1964 թվականին: 1971 թվականին ռեժիսոր Մել Սթյուարտն այդ հեքիաթի հիման վրա նկարահանել Է «Վիլլի Վոնկան եւ շոկոլադի ֆաբրիկան», որտեղ գլխավոր դերը կատարել Է Ջին Ուայլդերը: 2005 թվականին վեպն Էկրանավորել Է Թիմ Բերթոնը, իսկ Վիլլի Վոնկայի դերը խաղացել Է Ջոնի Դեփը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում