Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալյուրի մատակարարման ՊՆ-ի մրցույթներին մասնակցել են տասնյակ ընկերություններ

 Ալյուրի մատակարարման ՊՆ-ի մրցույթներին մասնակցել են տասնյակ ընկերություններ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության` ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք անցկացվել են մի քանի չափաբաժիններով և փուլերով մասնակցել են տասնյակ ընկերություններ: Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ` 1 կգ 1-ին կարգի ալյուրի համար: Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` արձագանքելով արցախցի քաղաքական գործիչ Վահան Բադասյանի հայտարարությանը:

«Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին (մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ): Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերություն, որի առաջարկած գինն ավելի բարձր է եղել: Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև Արցախյան 5 այլ ընկերություններ: Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»,-նշել է Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]