Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավազակային հարձակում Ծաղկալանջում. հարուցվել է քրեական գործ

Ավազակային հարձակում Ծաղկալանջում. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում,  դիմակավորված երեք անձինք,  նախնական համաձայնությամբ,  կոտրելով տան եվրոպատուհանի ապակին, ապօրինի մուտք են գործել  Ծաղկալանջի բնակիչներից մեկի տուն և հարձակվել տանտիրուհու ու նրա հարսի վրա։ Կպչուն ժապավենով և պլաստմասե պարաններով կապել են տանը գտնվող երկու կանանց ձեռքերն ու  ոտքերը, ապա, որպես զենք օգտագործվող դանակի  գործադրմամբ, կյանքի և առողջության համար  վտանգավոր   բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել և հափշտակել են առկա կանխիկ դրամը, ոսկյա զարդեր, բջջային հեռախոս և դիմել փախուստի։

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեններ, պլաստմասե պարաններ, ձեռնոցի պոկված մասեր: Տանտիրուհին և նրա հարսը ճանաչվել են որպես  տուժող և հարցաքննվել:

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել համարժեք օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]