Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեդվեդևը և Սարգսյանը քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի խթանմանը վերաբերող հարցեր

Մեդվեդևը և Սարգսյանը քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի խթանմանը վերաբերող 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Մեդվեդևն ընդգծել է Սարգսյանի հետ պարբերական հանդիպումների փաստը և նշել, որ այժմ նախապատրաստվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը տեղի է ունենալու Մինսկում: ՌԴ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում աշխատանքները:

«Այսօր օրակարագային ամենաարդիական հարցը ինտեգրման խրախուսումն է: Մենք փորձում ենք գտնել լրացուցիչ խթաններ, որոնք կկարողանան բացահայտել ողջ ներուժը և օգնել մեր երկրներին առաջին հերթին խթանել ներքին արտադրանքի աճը: Սա մեր երկրների կառավարությունների համար ամենաարդիական թեման է: Մենք պատրաստել ենք առաջարկ, թե ինչպես այդ ամենն առաջ մղել»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ասել է Տիգրան Սարգսյանը:

Մեդվեդևն առաջարկել է քննարկել բոլոր առանձին ուղղությունները: «Մեր միջկառավարական խորհրդի նիստերը մշտապես անցնում են առողջ քննարկումների ներքո. երբեմն ստիպված ենք լինում քննարկել նաև տարակարծություններ ունեցող հարցեր, գտնել փոխզիջումներ: Հանդիպում ենք Ձեզ հետ, որպեսզի լավ նախապատրաստվենք»,- նշել է Մեդվեդևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]