1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կյանքից հեռացել է ֆրանսահայ գրող Մովսես Պչաքճեանը

Կյանքից հեռացել է ֆրանսահայ գրող Մովսես Պչաքճեանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լիոն քաղաքում hոկտեմբերի 17-ին իր մահկանացուն է կնքել ֆրանսահայ գրող, մտավորական, ՀՀ գրողների միության անդամ Մովսես Պչաքճեանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ գրողների միությունից:

Կյանքի վերջի շաբաթների ընթացքում առողջական խնդիրների պատճառով գրողին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Գրող Մովսես Պչաքճեանը ծնվել է 1940 թ. Հալեպում: Սովորել է Հալեպի վարժարանում, ապա հաճախել «Քարէն Եփփէ» ազգային ճեմարան, որն հաջողությամբ է ավարտել:  Սովորել է Դամասկոսի պետական համալսարանում: Ուսումնասիրել է անգլերեն լեզուն և անգլիական գրականության ճյուղերը: Հենց այդ հաստատությունում էլ յոթ տարի աշխատել է որպես հայոց լեզվի և անգլերենի ուսուցիչ:

Ուսանողական տարիներին գրական ստեղծագործություններ է տպագրել «Պարման» և «Ծիլեր» պարբերականներում:  

1970 թ. տեղափոխվել է Բեյրութ որպես ճամփորդական գրասենյակի տնօրեն:  Այնուհետև իր աշխատանքներն է տպագրել Հալեպի «Արևելք» և Բեյրութի «Այգ» օրաթերթերում: Գրողի ստեղծագործությունները վերջերս հրատարակվել են Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]