Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արվեստասերներին ներկայացվեցին Արմեն Խոջոյանի կոլաժներն ու քանդակները

Արվեստասերներին ներկայացվեցին Արմեն Խոջոյանի կոլաժներն ու քանդակները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղանկարիչ, քանդակագործ, կոլաժիստ  Արմեն Խոջոյանի կոլաժների և քանդակների ցուցահանդեսը բացվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: «Ներկայացված կոլաժներում օգտագործել եմ փայտ, կոճակներ, արծաթյա, ոսկյա և այլ զարդեր: Նյութը հուշում է` ինչպես վարվել իր հետ. աշխատելիս ինքս հաճախ զարմանում եմ`դիտելով ստեղծած համադրությունս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց արվեստագետը:

Կոլաժներ ստեղծելիս ոգեշնչում են հայկական և հնդկական սրբապատկերները, մանրանկարները, որոնք նա ամբողջ աշխարհի հարստությունն է համարում:

Ներկաների ուշադրությունն էին գրավում նաև ցուցադրված քանդակները:

Խոջոյանի խոսքով` քանդակներում հայկական լեռնաշխարհի վիշապաքարերն են, կուռքերը, որոնք իր համար էլ բացահայտված չեն, բայց հետաքրքիր են, այդ իսկ պատճառով փորձել է նրանց կենդանություն տալ:

«Արմենը չափազանց պայծառ մարդ և տաղանդավոր նկարիչ է: Նա, ասես, «խաղում է» աշխարհի, մշակույթի հետ: Նրա ստեղծագործությունները ժամանակից և տարածությունից դուրս են: Խոջոյանի գործերը դիտելիս թվում է`ամեն ինչ տեսաք, սակայն փոխում եք դիրքը և բոլորովին այլ բան եք նկատում»,-ասաց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը:

Արմեն Խոջոյանը մասնակցել է և հանրապետական, համամիութենական արտասահմանում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների: 1999 թվականից UNESCO-ի անդամ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]